Ամբողջովին հարգում եմ հայերի դիրքորոշումը եւ զայրույթն արտահայտելու իրավունքը. ԵՄ հանձնակատար

Ամբողջովին հարգում եմ հայերի դիրքորոշումը եւ զայրույթն արտահայտելու իրավունքը՝ կապված Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի ներման եւ հերոսացման հետ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին Երեւանում հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով հայ լրագրոողների հարցերին:

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ինքը խոր ափսոսանք է ապրում այն վնասի համար, որ Սաֆարովի ներումը  եւ փառաբանումը հասցրել են խաղաղության գործընթացին: «Մեզ համար կարեւոր են արժեքների վրա հիմնված փոխհարաբերությունները, միեւնույն ժամանակ կոչ եմ անում զսպվածության՝ բառերի եւ գործողությունների մեջ»,- ասել է Շ. Ֆյուլեն:

Նա կոչ է արել նաեւ ջանքերը կենտրոնացնել կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ այդ պարագայում միայն Հայաստանը կարող է իրացնել իր հսկայական պոտենցիալը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930