Բաժիններ՝

Պիրլոն առանցքային ֆուտբոլիստ է Յուվենտուսի և Իտալիայի հավաքականի համար. Անչելոտի

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն շուտով լավ մարզավիճակ ձեռք կբերի:

«Պիրլոն շարունակում է մնալ առանցքային խաղացող «Յուվենտուսում» և Իտալիայի հավաքականում: Նրանք լուրջ խնդիրներ կունենային դաշտի կենտրոնում, եթե չլիներ Անդրեան: Այն, որ այժմ Պիրլոն իր լավագույն մարզավիճակում չէ, միայնգամայն նորմալ է: Այդպիսի իրավիճակներ լինում են ցանկացած ֆուտբոլիստի հետ: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ սա հարմար պահ է կտրուկ որոշումներ կայացնելու համար: Օրինակ, կարիք չկա հեռանալ Իտալիայի հավաքականից», – Անչելոտիի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս