«Ուղղաթիռը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հարավային Օսիա: Նավիգացիոն համակարգի խափանման հետևանքով այն հարկադիր վայրէջք է կատարել Ցխինվալից ոչ հեռու` Վրաստանի տարածքում: Սխալը գիտակցելով՝ օդաչուներն արագ վերադարձել են Օսիա»,- հայտարարել են ՌԴ ԱԻՆ-ից:
«Ռոսնավթգազը», որը «Ռոսնավթի» և «Գազպրոմի» պետական բաժնետոմսերի կառավարիչն է, պատրաստ է բյուջե փոխանցել հավաքագրված դիվիդենտները, եթե կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը:
I had a short conversation with the trainer Arshak Petrosyan, the second strongest chess master Levon Aronyan and international grand master Gabriel Sargsyan.
Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել են 2011-ի փետրվարի կեսից: Ցուցարարները հիմնականում ընդդիմադիր շիա մահմեդականներ էին: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում:
ՀՀ երեք նախագահները, որոնք առերևույթ հակադիր ճամբարներում են ու ընկալվում են որպես «ոխերիմ թշնամիներ», վերջին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ ապացուցել են, որ կարողանում են իրար հետ «լեզու գտնել», եթե դա պահանջում է իշխանության պահպանման կամ իշխանության գալու շահը:
Պատկերը բավական հետաքրքիր է Սևան քաղաքում, որտեղ Սևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 10 թեկնածուներից 9-ն արդեն ինքնաբացարկ են հայտարարել, այդ թվում և` գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը: Արդյունքում մնացել է մեկ թեկնածու` Սևանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
«Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, որը ստեղծվել է 2005 թ.՝ Եվրոպական խորհրդի հովանու ներքո, արդեն 8-րդ տարին է, ինչ շարունակում է իր գործունեությունը, և այս տարի մենք ընդունեցինք 8-րդ դասարանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) տնօրեն Արմեն Զաքարյանը: «Դպրոցը հաջողությամբ զարգացում է ունեցել նախորդ 7 տարիների ընթացքում: Մենք […]
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն):
Եվրոպական երկրներում այսօր նշվում է «Առանց մեքենաների» համաշխարհային օրը:
Հարցին, թե արդյոք Ռուբեն Հակոբյանի ու Աշոտ Աղաբաբյանի միջև նախկինում հակասություններ եղե՞լ են, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ երեկվա միջադեպի համար, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ինձ որևէ փաստ մինչ այս պահը հայտնի չի եղել: Կուսակցությունում այս մասին, այդ թվում Ռուբեն Հակոբյանի կողմից չի խոսվել: Այս պատճառով չեմ կարող այս տեղեկությունը հաստատել ու ասել, որ նման կոմֆլիկտ ու միջադեպ եղել է»:
«Մնացած բոլորի թեկնածությունը ես պարզապես ծիծաղելի եմ համարում: Ինձ համար բոլոր մնացած թեկնածուները ծիծաղելի են, քանի դեռ մենք ունենք մեր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքական, պետական գործիչ է, հրաշալի գիտնական, լավ մարդ ու ընկեր»:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Անկախության տարիները Հայաստանի տնտեսության տեսանկյունից եղել են միանշանակ ոչ գնահատվող տարիներ, եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, և՝ բավական լուրջ: Այս մասին 168.am-ին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով, սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:
Անհնար է ակնկալել երկարաժամկետ զարգացում` չունենալով համակարգային փոփոխություններ, և մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին դիտարկվում է մասնավոր և պետական սեկտորների մերձեցում: Տաթևի վանքի վերածննդի նախագիծը դրա վառ ապացույցն է:
«Բավարիայի» վինգեր Արյեն Ռոբենը կոչ է արել իր թիմակիցներին ուշադիր լինել «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:
Այն, որ Հայաստանը պատերազմական փուլում է, ոչ ոք չի կարող վիճարկել: Սակայն անավարտ պատերազմի և անընդհատ կեղծվող ընտրությունների միջև կապը գտնել որևէ ձևով չի ստացվում: Նույնքան բարդ է հասկանալ, թե ինչ կապ ունի անավարտ պատերազմը օլիգարխների բարգավաճման, գանձագողության ծավալների աճի, պետության ապաշնորհ կառավարման հետ:
Բանը նրանում է, որ սփյուռքի ռամկավարների ղեկավարությունը կարողացավ հասկանալ վարչապետական բլեֆը և իր լիոնյան համագումարին անգամ չհրավիրեց Հայաստանի ՌԱԿ ղեկավարին: Այդ քայլով ռամկավարների համազգային կառույցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասկացրեց, որ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում կառույց չունի և ընդհանուր եզրեր չի կարող ունենալ վարչապետի քաղաքական «տեխնոպարկի» հետ:
«Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է` մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ»:
Երեկ Հայ ազգային կոնգրեսը, վերջին տարիների ավանդույթի համաձայն, Անկախության տոնը նշեց Սարյանի արձանի մոտ:
Երեկ, համատարած տոնակատարությունների ֆոնին, թերևս, ամենաանկեղծ իրադարձությունը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի թանգարանում:
Ոգեթուրմը հրաշալի բալասան է թրոմբոֆլեբիտի, պոլիարթրիտի, փսորիազի, օստեոխոնդրոզի, հոդացավերի, մաստոպատիայի, վահանագեղձի որոշ հիվանդությունների դեպքում։ Ուռուցքների դեպքում կիրառվում է արմատապտուղը։
aravot.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում ընդհարում է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի («Բուռնաշ») ու նրա թիկնապահների միջև:
Բելգիայում բնակվող հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանն իր հաղթանակներին ավելացրեց ևս մեկը: Նա ամերիկացի ջութակահարուհի Էնն Ակիկո Մեյերսի հայտարարած համացանցային մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հարցին էլ, թե Թահսին Բեգն իրավա՞մբ եզդի է, Բորիս Թամոյանը պատասխանեց. «Նա Միր է, իսկ դա նշանակում է, որ կասկած չկա նրա՝ եզդի լինելու փաստի մեջ: Միրի պաշտոնը հավասարազոր է հայերի կաթողիկոսին: Այն ժառանգական է անցնում, հորից` որդուն: Ուստի, բնականաբար, եթե նա Միր է, ուրեմն հաստատ եզդի է»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02, մարվել՝ 12.06-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարերը և ջերմամեկուսիչ շերտը (10 քմ):
Ինչ-որ մեկը կոտրել է Ֆրուզիկ Մկրտչյանի մատը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար: