Բաժիններ՝

Ռոբենը զգուշանում է Հունտելարից

«Բավարիայի» վինգեր Արյեն Ռոբենը կոչ է արել իր թիմակիցներին ուշադիր լինել «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարի նկատմամբ: Նշենք, որ Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի «Շալկե» – «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 17:30-ին:

«Մենք պետք է Հունտելարին զրկենք գոլ խփելու անգամ ամենափոքր հնարավորությունից: Նա գոլային լավ հոտառություն ունի, և նրա հետ պետք է զգույշ լինել:
Ինչ վերաբերվում է գելզենկիրխենցիների հետ խաղին, ապա հրաշալի կլիներ հաղթել ոչ միայն նրանց, այլև հաջորդ երեք խաղերը», – Ռոբենի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս