Բաժիններ՝

Արցախի նախագահը ներկայացրել է նոր արտգործնախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությոնից:

 

Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ:

 

Նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930