Չգիտեմ էլ՝ հարաբերություններ ունե՞ն, թե՞ ոչ

Aravot.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` երեկ երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում ընդհարում է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջև: 168.am-ը փորձեց պարզել, թե իրականում ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը կատարվածի մասին բացարձակապես տեղեկություն չունի:

Հարցին, թե արդյոք Ռուբեն Հակոբյանի ու Աշոտ Աղաբաբյանի միջև նախկինում հակասություններ եղե՞լ են, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ երեկվա միջադեպի համար, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ինձ որևէ փաստ մինչ այս պահը հայտնի չի եղել: Կուսակցությունում այս մասին, այդ թվում Ռուբեն Հակոբյանի կողմից չի խոսվել: Այս պատճառով չեմ կարող այս տեղեկությունը հաստատել ու ասել, որ նման կոմֆլիկտ ու միջադեպ եղել է»:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն պատգամավորները նորմալ հարաբերությունների մե՞ջ են եղել, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ես չգիտեմ էլ, նրանք հարաբերություններ ունե՞ն, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Մենք կապ հաստատեցինք նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ևս տեղեկություն չուներ այս միջադեպի առիթով: Նա միայն հաստատեց, որ երեկ երեկոյան Ռուբեն Հակոբյանը մասնակցել է Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի կողմից կազմակերպված միջոցառմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս