«Ռոսնավթգազը» համաձայն է իր դիվիդենտները փոխանցել բյուջե
«Ռոսնավթգազը», որը «Ռոսնավթի» և «Գազպրոմի» պետական բաժնետոմսերի կառավարիչն է, պատրաստ է բյուջե փոխանցել հավաքագրված դիվիդենտները, եթե կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը: Այդ մասին հայտնել է «Ռոսնավթգազի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ և «Ռոսնավթի» նախագահ Իգոր Սեչինը, տեղեկացնում է Ռիա-Նովոստին:
Նախօրեին «Ռոսնավթգազի» դիվիդենտները պետական բյուջե ներգրավելու առաջարկությամբ է հանդես եկել ՌԴ ֆինանսների նախարարությունը: Ինչպես տեղեկացրել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նշված միջոցները կարող են ծառայել այլ պետական ընկերությունների կապիտալիզացիայի ավելացմանը (առաջին հերթին, էլեկտրաէներգետիկայի ոլորտի ընկերությունների), ինչպես նաև՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի ենթակառուցվածքների զարգացման վրա:
Նշենք, որ «Ռոսնավթգազը» վերահսկում է «Ռոսնավթի» 75% և «Գազպրոմի» մոտ 10% բաժնետոմսերը: Սպասվում է, որ ընթացիկ տարվա վերջին «Ռոսնավթգազի» դիվիդենտները կկազմեն մոտ 100մլրդ ռուբլի: Պետական ընկերությունը եկամուտի այլ հոդված՝ բացի դիվիդենտներից, չունի:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Ռոսնավթգազը» կարող է ստացած դիվիդենտներն ուղղել ռուսական վառելիքաէներգետիկ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վրա: