
Հայաստանի կենտրոնական բանկը արծաթե հուշադրամներ է թողարկել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հուշադրամի անվանական արժեքն է` 1000 դրամ: Եզրաշուրթի մոտ ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրվածէ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն):