
Հումոր և ծիծաղ

«Ե՛վ իմ, և՛ Լևոն Զուրաբյանի, և՛ մնացածի թեկնածությանը ես հումորով եմ վերաբերվում»: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է ՀԱԿ կողմից որպես նախագահի թեկնածուներ` առաջադրվեն Գ. Ջհանգիրյանը կամ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է` ՀԱԿ-ը սատարի այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, նա պատասխանեց. «Մնացած բոլորի թեկնածությունը ես պարզապես ծիծաղելի եմ համարում: Ինձ համար բոլոր մնացած թեկնածուները ծիծաղելի են, քանի դեռ մենք ունենք մեր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքական, պետական գործիչ է, հրաշալի գիտնական, լավ մարդ ու ընկեր»:
Հարցին, թե ո՞ր դեպքում կառաջադրի իր թեկնածությունը Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Դա կորոշի Լ. Տեր-Պետրոսյանը: Դեպքերը ես չեմ կարող թելադրել»: