Բահրեյնում ընդհարումներ են տեղի ունեցել շիա ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև

Հակակառավարական ցուցարարները Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում չթույլատրված բողոքի երթ են կազմակերպել, որը վերածվել է ոստիկանության հետ բախման: 29 մարդ ձերբակալվել է, շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը:

Ցույցը կազմակերպել էր «Փետրվարի 14» կոչվող ընդդիմադիր խումբը: Ցուցարարներն ուրբաթ երեկոյան փորձել են հասնել քաղաքի կենտրոն, սակայն ոստիկանությունը նրանց խանգարել է:

Իշխանությունները հայտարարել են, որ չեն հանդուրժի անկարգություններ մայրաքաղաքում:

Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել են 2011-ի փետրվարի կեսից: Ցուցարարները հիմնականում ընդդիմադիր շիա մահմեդականներ էին: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում:

Տեսանյութեր

Լրահոս