Բաժիններ՝

Եվրոպան՝ առանց մեքենաների

Եվրոպական երկրներում այսօր նշվում է «Առանց մեքենաների» համաշխարհային օրը: Եվրոպայի խոշոր քաղաքների բնակիչները սահմանափակել են սեփական մեքենաների կիրառումը քաղաքում շրջելու համար՝ նախապատվությունը տալով մետրոյին, ավտոբուսին, տրամվային և տրոլեյբուսին։ Շատերն էլ շրջում են հեծանվով, կամ պարզապես ոտքով զբոսնում են:

Վիեննայում, Լինցում և Զագրեբում մեքենաների համար փակ են հին, պատմական փողոցները. երթևեկությունը թույլատրված է միայն տաքսիներին և էլեկտրական մեքենաներին: Փարիզի կենտրոնում բացվել են անվճար կայանատեղիներ մեքենաների համար: Քաղաքացիներն այդտեղ կայանելով իրենց մեքենաները՝ ստանում են հեծանիվներ՝ քաղաքում շրջելու համար: Իսկ Լեհաստանում որոշել են վարորդական իրավունքը հավասարեցնել հասարակական տրանսպորտի անցաթղթին:

Այսպիսով, եվրոպացիների համար ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի նրանք անցկացնեն լիարժեք օր՝ քայլելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս