
ՀՀԿ շենքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին դարձյալ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մելիք-Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության «բիս 1» կանչով դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02, մարվել՝ 12.06-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարերը և ջերմամեկուսիչ շերտը (10 քմ):