«Հարկավոր է նայել, թե մենք ինչ ունեինք մինչ անկախությունը և ինչ ունենք հիմա: Իրականում այդ հարցը ծավալուն է, և մեկ բառով չես մեկնաբանի այդ ամենը: Մենք անկախություն ենք ձեռք բերել, մենք ունենք խորհրդանիշ՝ երկիր, դրանք անգնահատելի բաներ են: Ամենակարևոր ձեռքբերումը դա է՝ ազատությունը, անկախությունը: Մնացածն անցողիկ երևույթներ են` մի քիչ լավ կլինի, մի քիչ` վատ, մի քիչ շուտ կլինի, մի քիչ` ուշ, դա ոչինչ: Մնայունը երկիրն է»,- ասաց Խ.Մանուկյանը:
Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ամեն օր կամ օրը մի քանի անգամ լսում է, թե ինչպես է իր ղեկավար երկրի ոստիկանը ոչ հարգալից տոնով դիմում, ավելի ճիշտ` սպառնում իր ղեկավարած երկրի քաղաքացիներին: Կարող էր, չէ՞, նրա մտքով որևէ անգամ անցնել՝ իր Անվտանգության ծառայության աշխատակիցներին կամ ոստիկանապետին հորդորել, որպեսզի ուղեկցող ոստիկաններին հանձնարարվեր նորմալ դիմելաձևով հարաբերվել ՀՀ քաղաքացիների հետ: Իհարկե, ուտոպիստական կլինի կարծել, որ կարելի է նաև ահաբեկելու փոխարեն՝ օգտագործել, ասենք, «խնդրում ենք՝ աջ ընդունել» արտահայտությունը:
Անդրանիկը երկամարտում ցույց տվեց 331 կգ արդյունք և պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց: