Արարատ-Ոսկետափ ճանապարհին 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

«Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Արարատ-Ոսկետափ ճանապարհին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջնակի։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս