
ԲՀԿ-ն որոշում ունի՞

168.am-ի այն հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն արդյո՞ք սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես վերջին շրջանում անընդմեջ խոսվել է նախագահական ընտրությունների մասին, մենք որևէ նոր բան չենք ասելու: Եվ կասենք այն պահին, երբ կգտնենք նպատակահարմար: Եվ հատուկ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ մենք չունենք որոշում, և դա չի նշանակում, որ մենք ունենք որոշում, և դա չի նշանակում, թե մենք քննարկում ենք այդ հարցը: Դա նշանակում է, որ ռազմավարական և մարտավարական նպատակահարմարությամբ մենք հիմա չենք ուզում խոսել այդ մասին»:
Իսկ հարցին, թե ե՞րբ կներկայացվի այդ որոշումը, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Այն պատեհ պահին, երբ մենք կգտնենք նպատակահարմար»: