
Կրթաթոշակներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար (Կահիրե)

Կահիրեի ժողովրդագրության կենտրոնը (Cairo Demographic Center) և ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը տրամադրում են կրթաթոշակներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար: Ծրագրի ընդհանուր տևողությունը 2013 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսն է: Մասնակիցները ծրագրի ավարտից հետո ստանում են.
• Ընդհանուր դիպլոմ ժողովրդագրության ոլորտում (General Diploma in demography),
• Հատուկ դիպլոմ բնակեցվածության և զարգացման ոլորտում (Special Diploma in population and development),
• Մագիստրոսի աստիճան (Mpil Degree):
Ընդունելության պահանջները հետևյալն են.
1. Բակալավրի աստիճան,
2. Անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր): Կահիրեի ժողովրդագրության կենտրոնում ուսումնառության լեզուն անգլերենն է:
3. Նախապատվությունը կտրվի համապատասխան ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին:
Կրթաթոշակի պայմանները հետևյալն են.
- Անվճար ուսուցում,
- 720 եգիպտական ֆունտ ամսական կրթաթոշակ (համարժեք է մոտ 120 ԱՄՆ դոլարին),
- 400 եգիպտական ֆունտ (մոտ 65 ԱՄՆ դոլար)՝ այլ ծախսերի համար նախատեսված գումար,
- անվճար ավիատոմս:
Մասնակցության պարագայում կից ներկայացվող հայտաձևը (լրացված) և կենսագրական տվյալները (CV) մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ եգիպտական կողմին փոխանցելու նպատակով: