Դավիթ Հարությունյանը միտումնավոր չի արել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե քանի որ կոնսենսուսի գալ հնարավոր չի եղել, Դավիթ Հարությունյանն առաջարկել է հանձնաժողովներում պատվիրակության անդամների ընդգրկվածությունը որոշել Դոնթի բանաձևով, ասել է, թե ինքը չի կարծում, որ այդ բանաձևի ընտրությունը միտումնավոր է արված:

«Ես ինքս էլ ուզում եմ ընդգրկվել քաղաքական հանձնաժողովում, նախկին կազմում կայի, բայց հիմա մեծ կասկածներ ունեմ, որ կմնամ, բայց եթե չմնամ էլ հատուկ դիտավորության չեմ վերագրի: Քաղաքական խմբերում ցանկացած պատգամավոր կարող է ցանկացած հարց բարձրացնել, և քաղաքական հանձնաժողովում չլինելով` կարող ես խոսել այն բոլոր հարցերի մասին, որ ցանկանում ես»,- ըստ yerkir.am-ի` ասել է Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930