Ռուսաստանում մահացել է հայազգի պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը: Վերջինս Մոսկավայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչն էր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել առաջարկությամբ, համաձայն որի` նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
«Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է և շահագործման կհանձնվի ամենուշը երկու շաբաթից»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ:
Տոնը ծրագրավորողները հիմնականում նշում են հենց համացանցում: Հայաստանյան ծրագրավորողներն այս տարի ոչ միայն սոցցանցերում շնորհավորում են միմյանց, այլև նույն սոցցանցում հատուկ նախաձեռնությամբ են հանդես եկել:
Վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոշ Լազարն իր հերթին հերքել է Origo-ի տեղեկությունը` ասելով, որ վարչապետ Օրբանը որեւէ հրահանգ չի տվել Սաֆարովի արտահանձման հետ կապված: Սակայն Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին պնդել է, որ Լազարը ստել է եւ կեղծ մեկնաբանություն է տվել:
Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 1994 թ. ծնված Ն. Հակոբյանի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին անհավանական ընդունելության համար։
«Դուք լո՞ւրջ եք վերաբերվում դրան: Այդ հարցազրույցում գրված որևէ բանին լուրջ չեմ վերաբեվում: Վախեցած մարդու անհեթեթություններ էին, և ամենուր պարզվում է, որ չեն համապատասպանում իրականությանը»,- 168.am-ին ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Մեր կարծիքը ոչ մի նշանակություն չունի նրանց համար. նրանք դեմոկրատական մտածելակերպ չունեցող, դրանք կոմպրոմիսի գնալ չցանկացող մարդիկ են: Իրենք կեղծիքով ընտրված մեծամասնություն են, որոնք իրենց կեղծիքով հորդորված դիրքերը, մենաշնորհը փորձում են հաստատել՝ քվեարկելով կամ չարաշահելով իրենց դիրքերը: ԵԽ ԽՎ-ում կշարունակեմ տանել իմ աշխատանքները: Պարզապես հանձնաժողովի բաշխման հարցում ես չեմ մասնակցի, քանի որ այն ուղղված է միայն ՀՀԿ-ի դիկտատն ապահովելու նպատակով»:
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.:
Սամվել Հարությունյանի խոսքով` հայաստանյան փորձագիտական համակարգով հետաքրքրված են նաև ղազախները, նրանց հետ ևս Գիտպետկոմը պայմանգիր կստորագրի առաջիկայում: «Նրանք պատրաստ են Գիտպետկոմի հետ պայմանագիր կնքել և վճարել համապատասխան գումար, որպեսզի մեր փորձագետները ղազախական ծրագրերը փորձաքննեն»,- ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով, որ այդ ամենի համար նրանք պատրաստ են բավական լուրջ գումարներ վճարել:
Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին իրադարձությունները բավականաչափ բարդացրեցին բանակցային գործընթացը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը պետք է պահպանվի, քանի որ այն բխում է նաև մեր շահերից:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.000.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 407-409 դրամով և վաճառվում է 410-413 դրամով:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Հայ դատի հանձնախումբը քննադատել է պաշտոնական Բուդապեշտի թույլ արձագանքը Բաքվի կողմից մարդասպանին ներում շնորհելու և նրա զինվորական կոչումը բարձրացնելու փաստերին։
Զինված ամբոխը հրաձգություն է սկսել և ինքնաշեն ռումբեր պայթեցրել դեսպանատան տարածքում: Լիբիացի պաշտոնյայի խոսքով՝ դեսպանին խեղդամահ են արել: Ըստ Reuters-ի՝ դեսպանի մահվան լուրը որպես փաստ հաստատել է Լիբիայի փոխվարչապետը: Տվյալներ կան նաև դեսպանատան 3 այլ աշխատակիցների մահվան մասին:
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հասկանում, որ եթե երիտասարդ խաղացողների վրա դրած շեշտը չարդարացնի իրեն, ապա ինքը կարող է զրկվել աշխատանքից:
«ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Ռուսաստանի վերաբերյալ իր ելույթներով, թե երկիրն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է, հաստատեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայելու հարցում Ռուսաստանի դիրքորոշման իրավացիությունը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով:
«Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն և ռասիզմ հովանավորող երկրի հետ»,- պատասխանել է Շարմազանովը:
«Հայաստանը բարոյական պատասխանատվություն է կրում և պետք է միասնաբար ճանաչի ԼՂՀ-ն, բայց երբ գործը հասնում է խորհրդարանին, օրինագիծ են ներկայացնում` իմանալով կանխավ, որ չի ընդունվելու, սա թեթևացնում է հարցի արժեքը»,- ասաց Արման Մելիքյանը:
««Ներգրավում՝ առանց ճանաչման» կարգախոսը բացարձակապես դատարկ է: Աբխազիայի հետ պետք է այլ հարաբերություններ հաստատել»:
«Կարող եմ ասել, որ հիմնական քաղաքական ընտրությունները նախագահական ընտրություններն են, մի քիչ ավելի քիչ նշանակություն ունեն խորհրդարանական ընտրությունները, մինչդեռ ՏԻՄ ընտրությունները հասարակության մոտ այդ քաղաքական իմաստը չի ստանում, որովհետև մեր հասարակության մեջ այդ ինստիտուտը դեռևս կայացած չէ»,- նշել է Բոզոյանը:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է իր թիմում գոյություն ունեցող մարտավարական խնդիրների մասին։
Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական տեղամասային կենտրոններում տիրող մթնոլորտը, ընտրական հանձնաժողովների գործողությունները, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացների օրինականությունը և ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: ԸՔ ՀԿ շրջիկ դիտորդական խմբերի կողմից դիտարկվել է նաև տեղամասային կենտրոններին հարակից տարածքներում առկա իրավիճակը:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 13.26-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սավոյան փողոցի թիվ 224/334 տան բնակիչ 1962թ. ծնված Լյուսի Հարոյանը:
«Գազպրոմը» Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հետաքննությունը գնահատում է որպես գների նվազեցման փորձ: Այդ մասին այսօր РИА Новости կայքին տեղեկացրել է կոնցեռնի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիանովը:
«Եվ, իսկապես, պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որ արդեն չորս տարի է՝ բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ և համատարած չարաշահումների, յուրացումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ՝ ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ և հիմնավորված չի ներկայացրել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետևում է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվություններից»:
«Պատմության մեջ իմ զրուցակիցը հաստատ կմնա որպես միապետ, ազատության խեղդող: Գուցե նա պատրաստ է իր վրա կրել այդ դաժան պատմական խաչը ոչ թե հանուն փողի կամ ամրոցների, այլ մեռնող Ռուսական կայսրության պահպանման համար… Պարզապես եկեք մի պահ պատկերացնենք , որ դա այդպես է»,- պատմվածքն ամփոփել է Սոբչակը: