
ՀՖՖ-ն չի հերքում, որ Ֆերհեյնը հեռացել է հավաքականից

ՀՖՖ մամուլի ծառությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Ռայմոնդ Ֆերհեյնի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին լուրերը. «Դեռևս հստակ ինֆորմացիա չկա: Վաղը կփորձենք հստակ պատասխան տալ Ձեր հարցին»,- SportArmenia-ին պատասխանեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Երեկ Armsport.am-ը, սեփական աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հոլանդացի օգնականը Մալթա – Հայաստան հանդիպումից հետո լքել է մեր հավաքականի ճամբարը և թիմի հետ չի մեկնել Բուլղարիա:
Հիշեցնենք, որ Ֆերհեյնը աշխատում է նաև «Բանանցի» մանկապատանեկան դպրոցում: Մենք կապ հաստատեցինք նաև «Բանանցի» մամուլի քարտուղարության հետ, որպեսզի ճշտենք` արդյոք հոլանդացին շարունակում է աշխատել երևանյան թիմում, որտեղից պատասխանեցին, որ Ֆերհեյնի հեռանալու մասին տեղեկություն չունեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը