
Ռեալը ցանկանում է ձեռք բերել Դրոգբային․ The Daily Mail

Անգլիական աղբյուրները վկայում են, որ Մադրիդի «Ռեալն» այն երեք թիմերից է, որը հավակնում է ձեռք բերել «Շանհայ Շենհուայի» խաղացող Դիդյե Դրոգբային։ The Daily Mail-ի վկայությամբ, որին հղում է կատարում Football Espana-ն, «Չելսիի» նախկին խաղացողը վեց ամսվա ընթացքում լքելու է չինական ակումբը, քանի որ ակումբն ունի ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չէ վճարել իվուարցու տարեկան 12 մլն եվրո աշխատավարձը։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նման հավակնություններ ունեն նաև «Արսենալն» ու «Լիվերպուլը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը