Բաժիններ՝

Վաղը կտրվի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման պաշտոնական մեկնարկը

Վաղը՝ սեպտեմբերի 13-ին տեղի կունենա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներ, Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր: Ներկա է լինելու նաև շինարարությունն իրականացնող` իսպանական Izolux Corsan ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողություն, Աշտարակ քաղաքում «Isolux Corsan» շինարարական ընկերության եւ «Safege» (Բելգիա) ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930