
Դաժան մարտեր են ընթանում Հալեպի օդանավակայանի մոտ

Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի, միջազգային օդանավակայանի շրջանում դաժան մարտեր են ընթանում կառավարական ուժերի և ապստամբների ջոկատների միջև:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչներին, նրանց ստորաբաժանումները կրակի տակ են պահում օդանավակայանը, որն, ըստ իրենց, օգտագործվում է ռազմական ավիացիայի կողմից ապստամբներին հարվածներ հասցնելու համար:
Հաղորդվում է նաև, որ Իդլիբ մարզում այսօր հարձակման է ենթարկվել բանակային անցակետը, ինչի հետևանքով զոհվել է 18 զինծառայող:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղեկատվություն է ստացվել, որ կրակահերթի տակ են հայտնվել օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվող հայերը, ինչի հետևանքով զոհվել է 4 հայ, 10-ն էլ վիրավորվել են: