Հարցին, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ Մարգար Օհանյանը ներում խնդրելու մասին որոշում կայացրեց, Մուշեղ Օհանյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ, որովհետև որոշումն ինքն է կայացրել: Այդ հարցին ոք չի կարող պատասխանել, միայն ինքը»:
«Օրինակ, երբ հաշվետվության մեջ նշվում է անորակ շինարարության մասին, պետք է նշվեր հինգ կամ տասը ամենաաղաղակող դեպքերը, անորակ շինարարություն իրականացրած ընկերությունների, դրանց տնօրենների կամ սեփականատերերի անունները, այն կազմակերպության անունը, որ մրցույթում հաղթող է ճանաչել այդ ընկերությանը, կազմակերպության ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անուն-ազգանունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Երթն ընթացել է «Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն» կարգախոսի ներքո և ազգայնական բնույթ է կրել: Այս շարժմանը սատարել է քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը` այդ թվում` կառավարող կուսակցությունն ու Կատալոնիայի միությունը:
«Իրենք թող ցավագին չտանեն, որ իրենք իրենց գյուղում էլ այնքան վստահություն չունեն, որ իրենց եղբայրը դառնա գյուղապետ: Իսկ ինչ վերաբերում է իր արտահայտություններին, նրան բոլորն են ճանաչում և շատ լավ գիտեն, որ այդ գյուղապետը ոչ ալկաշ է, ոչ անգրագետ է, բավականին լավ ընտանիքի մարդ է, նրա եղբայրները դասախոսներ են, և այլն: Չի կարելի պարզապես ասելու համար՝ բան ասել, առավել ևս, որ մենք իրենց մասին ավելի շատ բան ունենք ասելու»,- ասաց Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ ինքը չի ուզում իջնել Պետրոս Մակեյանի մակարդակին:
«Ընդդիմությունը բաղկացած է 16 խմբավորումներից, չկա միասնական ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել Ասադի վարչակարգին: Սիրիայում գործում են նաև թուրքական երկու բրիգադներ, որոնց գործողություններն ուղղված են Սիրիայի իշխող վարչակարգի դեմ»,
«Տեսեք, նույնիսկ, այսպես ասած`այս թերի հաշվետվության եզրափակիչ մասում առաջարկություններ կան, որոնք ներկայացվել է ԱԺ-ին: Կարծում եմ՝ այդ առաջարկներն անդեմ են, որովհետև, եթե մենք դիմում ենք ԱԺ-ին, ապա ԱԺ-ն պետք է ունենան նաև համապատասխան ընթացակարգ, մինչդեռ այս հաշվետվությունը լսելիս` նույնիսկ չի էլ հաստատվում կամ քվեարկվում, և հետևանքը լինում է այն, որ այս հաշվետվությունը մնում է հաշվետվություն»,- ասաց Ա. Մինասյանը:
«Պառլամենտի կեսը զբաղված է գործարարությամբ, որը մեր սահմանադրությամբ հակացուցված է, արգելված է, և, բնականաբար, այն գործադիր ծրագիրը, որ ներկայացված է ՎՊ-ին և թելադրված է, որ այս բնագավառը, այս հիմնարկը, այս նախարարությունը ստուգի, պառլամենտը չի կարող դիմանալ, որովհետև պառլամենտի կեսը, եթե ոչ կեսից ավելին, միլիոնատերեր են և գործարար աշխարհի մարդիկ են»,- նշեց Արամ Մանուկյանը` ՎՊ-ի գործունեությունը համարելով ոչ արդյունավետ:
Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձևերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաև Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երթևեկության աջակողմյան հատվածը (6.5 կմ) նախատեսվում է բացել ս.թ-ի դեկտեմբեր ամսին։ Չունենալով վերջնական տեսք, այն լինելու է երթևեկելի։ Ողջ շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ.-ի վերջին: Շինարարության պատճառով առաջացած երթևեկության դժվարությունների կապակցությամբ նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և խնդրում է հետևել ճանապարհային երթևեկության նշաններին ու պահպանել անվտանգության կանոնները:
«ԵՄ-ը պետք է համոզվի, որ ամեն ինչ կանցնի շատ լավ և այդ նպատակով դիտորդներ կուղարկի Վրաստան: Մենք դիտորդներ կուղարկենք՝ համոզվելու համար, որ երկրի ապագան երաշխավորված է»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ըստ աղբյուրի, հաստատել է, որ պետդապարտամենտի աշխատակից է սպանվել: Ըստ Reuters-ի՝ ամերիկացիների շրջանում կան նաև մի քանի վիրավորներ: Ն
Երեկ կայացած Բուլղարիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով չկարողացավ զսպել զայրույթն ու գնդակով հարվածեց գնդակ մատակարարող երեխաներից մեկին, զայրացրել է իր ակումբի`Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությանը:
Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»:
ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը սեպտեմբերի 8-ին ենթարկվել է վիրահատության և ներկայումս գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում:
168.am-ը զրուցեց Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության հետ, որից ստացավ հետևյալ մեկնաբանությունը. «Մեր ընկերությունը տեղյակ է կատարվածի մասին, սակայն ինքնաթիռը նորմալ վիճակով մեկնել և վերադարձել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չունենք»:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Հայտնի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության կազմը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Երեկ երեկոյան Հալեպ ուղևորվածներից կրակահերթի զոհ են դարձել՝ Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:
Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանցքի 25-րդ տան բնակիչ` 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:
«Եվրոպացիները ցանկանում են, որ Վրաստանում անցկացվեն լավ ընտրություններ: Ի պատասխան այդ հայտարարության՝ ռուսները հայտարարում են, որ ընտրությունները լավ չեն անցկացվի, իսկ հետո կտիրի լավ խառնաշփոթ: Ոչ մի նման բան չի լինի: Մեր մարդիկ դրան պատասխանել են երեք օր առաջ, երբ հայտարարեցին, որ անցկացվելու են լավ ընտրություններ և գրանցվելու են հետագա դրական զարգացումներ», ասել է Սահակաշվիլին:
Հունգարիան և Ադրբեջանը, ակամա մեծ օգուտ են տվել հայերին՝ արտահանձնելով և ներում շնորհելով լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր իր քնած հայ դասընկերոջը:
Ինքնաթիռը կործանվել է Պալանա գյուղի տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 11 մարդ և 2 հոգանոց անձնակազմը:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Մալթայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը:
Հայաստանի ազգային հավաքականի հետ Աշխարհի առաջնության որակավորման երկրորդ խմբում ընդգրկված Իտալիան քիչ առաջ 2։0 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ։