Ցուցահանդես «Դալանում» (լուսանկարներ)

Երեկ «Դալան» ցուցասրահում կայացավ Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Մերի Մոնի, Դիանա Հակոբյանի, Արթուր Սարգսյանի Գագիկ Չարչյանը և այլ հեղինակների խմբակային ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին նոր ֆիգուրատիվ, պոպ-արտ, աբստրակտ արվեստի ուղղություններով գործեր:

Ի դեպ, մեր օրերում ժամանակակից արվեստի նկատմամբ հասարակական անտարբերության մասին հաճախ են կարծիքներ հնչում, սակայն երեկվա ցուցահանդեսի աայցելուների ակտիվությունը վկայում է, որ մարդիկ մեծ խանդավառությամբ մասնակցում են նման իրադարձություններին:

Նշենք, որ Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» գալերեան թեև վերջին տարինեիներին է բացվել, այդուհանդերձ, մշտապես ցուցահանդեսներ է իրականացնում և, որքան էլ անսովոր է` այն ինչպես տեղացիների, այնպես էլ` զբոսաշրջիկների այցելությունների մեծ հոսք ունի:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930