Դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է «Էդգար-Արամ» ՍՊԸ-ին պատկանող «Գրեյդերը», որի մեջ եղել է վարորդը՝ 1995 թվականին ծնված Հառիճի բնակիչ Սիմոն Դավթյանը:
Ինքնափլուզվել է Գյումրի քաղաքի 1926 թվականին կառուցված Տիգրան մեծ փողոցի թիվ 26 շենքի տանիքը:
Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել մի շարք գրոհայինների: Հոմս նահանգում համապատասխան մարմինները ոչնչացրել են տեղի բնակչությանն ահաբեկող հանցախմբին: Ալ Բուրխարիա բնակավայրում քաղաքապետարանի մոտ ոստիկանները ոչնչացրել են ահաբեկիչների մի խումբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հայտնի է՝ օգոստոսի 3-ի երեկոյան անսպասելիորեն մեկնել է Լոնդոն: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ էր վերադարձել Լոնդոնից, որտեղ մեկնել էր հետևելու օլիմպիական խաղերին:
Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացրել Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատելու պահանջով և ստորագրահավաքի արդյունքները հանձնել Անկարայում Հունգարիայի դեսպանատուն:
2012թ. ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է արձանագրվել:
«Մենք այն ժամանակ փորձել ենք՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունը, ընդհուպ՝ անձնական բնույթի, Վանո Սիրադեղյանի վերադարձի խնդիրը լուծելու համար: Առաջին հերթին փորձել ենք Վազգեն Սարգսյանի հետ, ով Վանոյին համարում էր ոչ միայն ընկեր, այլև քաղաքական մեծ գործիչ: Ցավոք, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով՝ գրեթե հասել էր դրական արդյունքի՝ դադարեցվեց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
Վարդանյանը հանդես կգա 94 կգ քաշային կարգում։ Նորայրի հակառակորդներն են Անդրեյ Դեմանովը և Ալեքսանդր Իվանովը (2-ն էլ Ռուսաստան), Իլյա Իլինը (Ղազախստան), Կիմ Մին Յաեն (Հս. Կորեա), Արսեն Կասաբիևը (Լեհաստան), Սաիդ Մոհամմադպուր Կարկարաղը (Իրան), Անատոլի Սիրիկուն (Ռումինիա), Ալմաշ Ուտեշովը (Ղազախստան), Ինտիքամ Զաիրովը (Ադրբեջան), Արտյոմ Իվանովը (Ուկրաինա)։
Սթիվի Ուանդերը կնոջ հետ 11 տարի համատեղ ապրելուց հետո պատրաստվում է ամուսնալուծվել: Նրանք ունեն 7 և 10 տարեկան 2 որդի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Սիրիայում շիա իրանցիներն այցելում են Սեյիդա Զեյնաբի Դամասկոսում գտնվող սրբատեղին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ներկրել նաև ոլոռի և եգիպտացորենի սերմացու: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը՝ հավելելով, թե ոլոռ և եգիպտացորեն ներկրելու խնդիրը դեռ քննարկման փուլում է: Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրում է միայն ցորենի սերմացու: Այս տարի գործում է 2010-2014թթ. ցորենի սերմատվության և սերմնարտադրության ծրագիրը, որի […]
«Ծխելը վնասակար է առողջությանը» գրառումը նշված է Հայաստանի տարածքում վաճառվող բոլոր ծխախոտների վրա: Վիեննայում վաճառվող ծխախոտների տուփերի վրա, սակայն, ավելի մեղմ գրառում է՝ «Ծուխը կարող է մահացու լինել»:
Գրետա Խաչատրյանն ապրում է հարսի` Մարինայի և թոռան` Գոռի հետ: Գրետայի որդին Ռուսաստան է մեկնել Գոռի ծնվելուց առաջ և, հավանաբար, ջանք չի խնայել ավերված Կիրովականի մռայլ տնակում ապրած մղձավանջը մոռանալու համար:
Օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել էր:
Հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ վտանգի դեպքում Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Հուլիսի վերջերին երկիրը փակել էր Սիրիայի հետ ունեցած բոլոր սահմանային կետերը:
2012թ-ի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,448,834 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,218,138 ԱՄՆ դոլար 409.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանում ուսուցում են ստացել ամերիկացի, նորվեգացի, էստոնացի, լատիշ և հայ զինվորականները:
Այդ ամենը իրանական կողմը պատճառաբանում է այս ամսվա վերջին Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովի անվտանգության ապահովմամբ:
ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանին այսօր մտահոգում է ոչ թե Հայաստանի լավ կամ վատ լինելու հարցը, այլ՝ լինել կամ չլինելու հարցը։
Զոհվածների և վիրավորների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով, 168 am-ը զանգահարեց Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանին:
«Հանուն հարստության ինչ հանցագործություն ասես` կատարվել է նաև Հայաստանում: Մարտի 1-ը հանուն հարստության գնդակահարված 10 հոգին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ինչո՞ւ է երգչուհի Հասմիկ Կարապետյանի անունը վերջերս քիչ լսվում: Նա ունի իր երկրպագուները, ովքեր սպասում են իր նոր տեսահոլովակներին:
Kaspersky Internet Security (KIS) եւ Kaspersky Antivirus (KAV) ծրագրերը նորացված ինտերֆեյս ունեն, որոնք մշակվել են հաշվի առնելով օգտագործողների պահանջարկը…
«Սիրիահությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ»
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ իրականացրել են մարտական հերթապահություն:
The Daily Telegraph-ի կարծիքով` իսլամիստների կողմից առանձին զինված խմբավորում ստեղծելը վկայում է սիրիական ընդդիմության շարքերում պառակտման ու դրա հիմնական հովանավորների` Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև տարաձայնությունների մասին:
Տեղացիների խոսքերով՝ այսպիսի ուժգին փոթորիկ իրենց շրջանում չէր եղել արդեն շուրջ կես դար:
Microsoft-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել այդ բառը: Նման բովանդակությամբ նամակը Microsoft-ն ուղարկել է ծրագրերը մշակողներին…