Արմավիրում զենք ու զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմավիր քաղաքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ և տարբեր տրամաչափի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031