Բաժիններ՝

«Գրեյդերը» շրջվել է

Շիրակի մարզի փրկարարական վարչության հերթապահ ջոկատից տեղեկացնում են, որ օգոստոսի  4-ին մարզում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար Արթիկ-Հառիճ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է «Էդգար-Արամ» ՍՊԸ-ին պատկանող «Գրեյդերը», որի մեջ եղել է վարորդը՝ 1995 թվականին ծնված Հառիճի բնակիչ Սիմոն Դավթյանը:

Ահազանգը փրկարարական վարչությունն ստացել է 11:20-ին: Դեպքի վայր  մեկնած Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի անդամներին՝ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Քոչարյան,  հաջողվել է  վարորդին անվտանգ դուրս բերել մեքենայից: Վերջինս տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031