Բաժիններ՝

Գյումրիում ապամոնտաժել են բնակելի շենքի փլված տանիքը

Ինքնափլուզվել է Գյումրի քաղաքի 1926 թվականին կառուցված Տիգրան մեծ փողոցի թիվ 26 շենքի տանիքը: Ահազանգն արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ստացվել է օգոստոսի  4-ին` ժամը  07:35 րոպեին, ՀՀ քաղաքացի Մարտիրոսյանից: Դեպքի վայր հասած Շիրակի մարզի փրկրարական վարչության փրկարարական ջոկատն արձանագրել է, որ ինքնափլուզվել է երկհարկանի շենքի առաջին մասնաշենքի  երկրորդ հարկի աստիճանահարթակի առաստաղը՝ 24 քառակուսի մետր՝ փակելով երկրորդ հարկի բնակիչների մուտքը: Տուժածներ չեն եղել: Գնահատելով իրավիճակը՝ շենքն անմիջապես հոսանքազրկվել է, որից հետո մոնտաժվել է փլված հատվածը և անվտանգ է դարձվել տարածքը: Ջոկատի հրամանատար, ՇՄ փրկարար վարչության պետի տեղակալ փրկարարական ծառայության փոխգնդապետ Կարեն Եղշատյանի  կողմից դեպքի մասին տեղյակ է պահվել համապատասխան կառույցներին:  Ինչպես «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել է Եղշատյանը 13:00-ին արդեն ավարտված էին տարածքի ապամոնտաժման, մաքրման աշխատանքները և բնակիչները կարող էին անվտանգ մուտք և ելք կատարել բնակարաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս