Ուժգին փոթորիկ ու պտտահողմ Վրաստան-Թուրքիա սահմանին

Վրաստանի՝ Թուրքիայի հետ սահմանին, Ադիգենի շրջանում տեղի ունեցած հզոր փոթորիկի ու պտտահողմի հետևանքով բնակավայրերում զգալի ավերածություններ կան: Քամին պոկել է տների տանիքները, վնասել բերքի զգալի մասը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Վկայակոչելով տեղական իշխանություններին՝ ռուսական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարերքը տևել է մի քանի րոպե, սակայն լուրջ վնաս է պատճառել շրջանի գյուղերին: Տասնյակ ծառեր են տապալվել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը: Տարերքի հետևանքով հազարավոր մարդիկ առանց լույսի են մնացել: Էներգետիկների օպերատիվ խմբերը միջոցներ են ձեռնարկում վնասված սարքավորումները վերանորոգելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար: Տեղացիների խոսքերով՝ այսպիսի ուժգին փոթորիկ իրենց շրջանում չէր եղել շուրջ կես դար: Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ կփոխհատուցեն բնակիչների տների և այլ շինությունների վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031