Սիրիացի ընդդիմադիրները առնվազն 48 իրանցու են պատանդ վերցրել

Առնվազն 48 իրանցի ուխտավոր է առևանգվել Դամասկոսի արվարձաններից մեկում՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանից դուրս գալուց հետո, հայտնում է սիրիական «Ալ-Ալամ» հեռուստաալիքը:

Ուխտավորների ավտոբուսը կանգնացվել է Սիրիայի ազատ բանակի զինյալների անցակետի մոտ: Նախնական տվյալներով ուխտավորների մեջ կանայք և երեխաներ չկան:

Սիրիայում շիա իրանցիներն այցելում են Սեյիդա Զեյնաբի  Դամասկոսում գտնվող սրբատեղին:

Սիրիայում ճգնաժամի սկսվելուց ի վեր սա իրանցիների առաջին առևանգումը չէ այդ երկրում: Ավելի վաղ, 2 անգամ զինյալները իրանցի ուխտավորների ավտոբուսներ էին գրավել, ինչից հետո Թեհրանը ստիպված էր եղել պաշտոնապես արգելել ցամաքով ուխտավորների ճամփորդությունները:

Տեսանյութեր

Լրահոս