Նախագահ Ասադը, չնայած Քոֆի Անանի նախագիծը հարգելու իր խոստմանը, շարունակում է սպանել իր սեփական ժողովրդին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ժամանցային «Time Out» պարբերականի լոնդոնյան տարբերակն այս տարվա աշնանից կբաժանվի անվճար: Ընդ որում, հրատարակության տպաքանակը կավելանա` 55 հազարից հասնելով 300 հազար օրինակի:
Կոսմետոլագիական աշխարհահռչակ L’Oreal կոնցեռնի սեփականեր Լիլիան Բետանկուրը 60 միլիոն դոլարով վաճառել է Սեյշելյան կղզիախմբի մաս կազմող Դ’Արրո կղզին:
Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթաքիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում:
«Ինչպե՞ս է Առաքել Միրզոյանն այդպիսի բան ասում, երբ ես տարիներ շարունակ, եթե ոչ 30 տարի, իր հոր կուռքն եմ, նա հազար տեղ այդ մասին ասել է: Ինքն իր հոր կուռքի մասին ասում է` իր կարծիքն ինձ համար կարևոր չէ՞»,- ասում է Յուրի Վարդանյանը:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում ժամեր առաջ տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայն, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Քոֆի Անանին փոխարինող է փնտրում:
«Ինքն ո՞վ ա, որ ինձ առաջարկի կամ չառաջարկի, կամ ինչի՞ են իրան հարցնում: Ինչո՞ւ պետք է ոչ մասնագետը ինձ` մասնագետին, խորհուրդ տա»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց հանրահայտ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր Յուրի Վարդանյանը:
ԱԺԴ նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանի այս «աշխատանքային» լուսանկարն այսօր հայտնվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Զեկույցի համաձայն՝ վիճելի եկեղեցիների թիվը Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 30 է։
Օգոստոսի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտաս պողոտայի 14-50 ու Ա. Խաչատրյան փողոցի 26, 26/1, 26/2, 26/3 շենքերի, Փափազյան փողոցի 18-22 և Վաղարշյան փողոցի 13-18 շենքերի (իրենց կոտորակներով), Գ. Արծրունի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»:
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղի բնակիչներն առանց ջուր են մնացել: Գյուղի ջրամատակարարման խողովակների փտած լինելու պատճառով ամբողջ ջրահամակարգը քանդվել է՝ նորը տեղադրելու պայմանով:
Դասընթացները կազմակերպում են ՀՀ սփյուռքի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության հետ համատեղ: Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի դասերը սկսվել են հուլիսի վերջին:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
Ռուսաստանի բանկը մշտական իրավունք կստանա սահմանափակել բանկային ավանդների համար սահմանված տոկոսադրույքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Աշխարհի ամենամեծ` Facebook սոցիալական ցանցը հաշվարկել է, որ իր օգտատերերի 8.7 տոկոսը կամ 83.09 մլն. պրոֆայլներ կեղծ են: Այդ տվյալները Facebook-ը հրապարակել է ԱՄՆ-ի բորսաների և արժեթղթերի շուկայի հանձնաժողովին ներկայացված նոր հաշվետվությունում:
«Գնացե՛ք և գործո՛վ ցույց տվեք, թե ինչպես է պետք կռվել այս իշխանության դեմ և իրականացնել իշխանափոխությունը: Իսկ եթե դուք դա չեք անում, և իշխանությունների փոխարեն քննադատում եք մեզ, ուրեմն լծվել եք իշխանության պահպանման գործին»:
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հրաժարական է ներկայացրել:
Արդյունաբերական պատվերների ծավալը ԱՄՆ-ում 2012թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Այդ մասին հայտնել են ԱՄՆ առևտրի նախարարությունից:
«Չեմ կարծում, որ որևէ նման հանդիպում կարող է հրատապ չլինել, որովհետև երկու դաշնակից պետությունների ղեկավարների միջև հանդիպումները շատ կարևոր են և այդ հանդիպումների պարբերականությունն էլ է շատ կարևոր: Չեմ կարծում, որ նմանատիպ հանդիպումները երբևէ կարող են ունենալ հրատապ բնույթ»:
Արթուր Չիլինգարովը նշանակվել է Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Այսօր Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը երկրի գլխավոր շտաբ կատարած այցելության ժամանակ ընկել և կոտրել է քիթը: Իսպանական Mundo-ի հաղորդմամբ, երբ թագավորն ավարտել է զորքերի դիտումը և քայլել է լրագրողների ուղղությամբ, սայթաքել և ընկել է:
«Ընդհարումներ շատ են եղել՝ նույնիսկ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Բազմիցս բարձրացրել ենք ջրի որակի խնդիրը: Ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, ապա պետք է նշեմ, որ ամեն ինչ անելու ենք այդ ընկերության գործունեությունը կասեցնելու համար, և թույլ չենք տալու, որպեսզի այս իրավիճակը շարունակական լինի»:
Եվրոպական Կենտրոնական բանկը չի փոխել վերաֆինանասավորման տոկոսադրույքը` թողնելով ռեկորդային ցածր` տարեկան 0,75 տոկոսի մակարդակում:
«Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ չնայած որոշակի տարաձայնություններին՝ «մենք ամբողջությամբ համաձայն ենք իրար հետ այն հարցում, որ ցանկանում ենք տեսնել հակամարտության վերջը Սիրիայում և կայուն Սիրիա»
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է վավաերագրական ֆիլմ նկարահանել հայտնի ռուս մաթեմատիկոս, Պուանկարեյի թեորեմի ապացույցի հեղինակ Գրիգորի Պերելմանի կյանքի մասին:
Windows 8-ի ծածկագիրը կուղարկվի համակարգիչ արտադրողներին, իսկ օգոստոսի կեսերից այն կարող են ստանալ նաև մշակողներն ու ընկերության գործընկերները:
«Այսօր չկա քաղաքապետ փոխելու պահանջ, և պարոն Հակոբյանը չպե’տք է խառնվի այս իրավիճակին: Գիտեմ, որ այս ընտրություններին պարոն Հակոբյանը չեզոք է մնալու: Եվ դա, կարծում եմ, ճիշտ է, որովհետև ժողովուրդը կկարողանա ճիշտ կողմնորոշվել»,- ասում է Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արտուր Աթայանը:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք պատրաստակամություն հայտնեցին բազմազան օգնություն տրամադրել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներին, սկսած կացարանից, ֆինանսական, նյութական օժանդակությունից մինչեւ աշխատանքով ապահովում եւ մասնագիտական վերապատրաստում:
«Կարծում եմ՝ մարզպետը ևս գիտակցում է, որ իմ վերընտրվելու դեպքում բավական հեշտ կլինի նաև իր համար: Այստեղ պարզապես կուսակցական խնդիրներ կան, և չեմ կարծում, թե մարզպետն ամբողջությամբ պետք է ստանձնի այդ գործը»: