Kaspersky լաբորատորիան անվտանգության նոր ծրագրեր է թողարկել

Kaspersky լաբորատորիան Kaspersky Internet Security (KIS) եւ Kaspersky Antivirus (KAV) նորացված տարբերակներն են թողարկվել, որոնք ավելի բարձր անվտանգության մակարդակ են ապահովվում, դրանք պաշտպանում են բոլոր վտանգավոր ծրագրերից, ներառյալ վիրուսների ամենաբարդ տեսակները: Այս մասին գրված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում: Kaspersky Internet Security (KIS) եւ Kaspersky Antivirus (KAV) ծրագրերը նորացված ինտերֆեյս ունեն, որոնք մշակվել են հաշվի առնելով օգտագործողների պահանջարկը:
Kaspersky լաբորատորիայի թողարկած նոր ծրագրերը օգտագործման համար ավելի հարմար են եւ պարզ: Բացի այդ, ծրագրի տեղադրման գործընթացը արագացված է եւ ավելի քիչ փուլեր է ներառում:
Նորացված Kaspersky Internet Security-ում օգտագործվել են բոլորովին նոր մի քանի տեխնոլոգիաներ՝ ավելի վտանգավոր վիրուսների հետ պայքար մղելու համար, որոնք հիմնականում ուղղված են  օգտագործողների անձնական տվյալներին եւ բանկային հաշիվներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031