
Բերեզովսկի. Պրեմիեր լիգայում Դանդին միջակ թիմ կամ հետնապահ կլիներ

«Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Դանդի Յունայթեդի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո (5:0) խոսել է թիմերի միջև մակարդակի տարբերության մասին:
«Մեր տղաներն այրվում էին վերջերս կրած պարտությունից վերականգնվելու ցանկությունից: «Սպարտակի» համեմատ «Դանդին» այնքան էլ ուժեղ մրցակից չէր: Նրանք թույլ տվեցին ցուցադրել մեր խաղը:
Կարծում եմ` ռուսական Պրեմիեր լիգայում այս ակումբը միջակ կամ հետնապահ կլիներ: Նրանք մարտական կազմ ունեն, բայց` միայն այդքանը»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը