«Հայաստան» հիմնադրամը սիրիահայերին օգնության հաշվեհամար է բացել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաշվեհամարներ է բացել` սիրիահայերին օգնելու նպատակով: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ ասվում է.

«Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին.

HSBC Bank Armenia

9, V. Sargsyan Str. Yerevan Armenia

SWIFT: MIDLAM22

ACC NO 001-002195-102 (USD)

ACC NO 001-002195-104 (EUR)

ACC NO 001-002195-001 (AMD)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031