
Գարեգին Երկրորդը Ռումինիայում կվերաօծի Սուչավայի Սբ. Աստվածածին վանքը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:
Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: