ԱՄՆ-ում երաշտ է. ՄԱԿ-ը զգուշացնում է ցորենը չդարձնել բիովառելիք
ՄԱԿ-ը դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել էթանոլի՝ որպես բիովառելքի արտադրությունը, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենամթերքի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ ԱՄՆ ամբողջ տարածքում շարունակվող շոգի ու երաշտի պատճառով կոչնչանա հացահատիկի մեծ մասը:
Ամերիկյան օրենքի համաձայն՝ բերքի 40%-ը պետք է օգտագործվի բիոլոգիական վառելիք արտադրելու համար: Բայց եթե այժմ այդպես վարվեն, դա կարող է նպաստել աշխարհում պարենամթերքի ճգնաժամի առաջացմանը,- կարծում են ՄԱԿ-ի մասնագետները: