Բաժիններ՝

Ես արդեն լեգենդ եմ․ Ուսեյն Բոլտ

Օլիմպիական 5-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը, ով երեկ հաղթել է նաև 200մ վազքատարուծությունում, հայտարարել է, որ ինքն այլևս սպորտի պատմության մի մասն է և դարձել է լեգենդ։

«Ես արեցի այն, ինչ ցանկանում էի։ Դժվար ժամանակներ էին, սակայն ես Օլիմպիական խաղերին եկել էի մեկ՝ հաղթելու նպատակով։ Կարծում եմ, որ արդեն լեգենդ եմ, գրեթե նույն աստիճանի վրա եմ, ինչ Մայքլ Ջոնսոնը։ Ես մեծացել եմ՝ հետևելով նրա արդյունքներին։ Նա մեծագույն մարզիկ է։

Այլևս ապացուցելու բան չունեմ։ Արդեն ցույց եմ տվել, որ ես լավագույնն եմ։ Այս պահից ուղղակի կյանքից հաճույք եմ ստանալու», – ասել է ճամայկացին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031