
Դարձյալ ինքնասպանություն, այս անգամ Լոռվա մարզում

Երեկ` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ժ. Բաբինյանը իրենց տանն ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օպերատիվ քննչական խումբը Ժ. Բաբինյանին հայտնաբերել է իր սեփական երկհարկանի տան 2-րդ հարկում` կախված վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր աղջկա հետ, կինը մահացած է: Աղջիկը, Վանաձորից աշխատանքից վերադառնալով տուն, հայտնաբերել է հորը և այդ մասին տեղեկացրել գյուղապետին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: