Թուրքիան ուղղակիորեն միջամտում է Սիրիայի ներքին գործերին. թուրք պատգամավոր

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության  պատգամավոր Մևլյութ Դուդուն այցելել է Սիրիային սահմանամերձ շրջաններ:
Ըստ սիրիական SANA լրատվական գործակալության՝ նա Անթաքիայում  հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակի զինյալներին զենք և զինամթերք է մատակարարում թուրքական շտապօգնության մեքենաներով, որոնք Սիրիայի վիրավոր քաղաքացիներին տարհանելու պատրվակով հատում են սահմանը:
Պատգամավորը Էրդողանի կառավարությունից պահանջել է հասարակությանն իրազեկել, որ Թուրքիան ուղիղ ձևով միջամտում է սիրիական գործերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031