
Հետախուզվողներն հայտնաբերվել են

Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Իսկ երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Սուրեն Օ.-ն, որը 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրեր առաջ էլ` օգոստոսի 7-ին, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955 թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: