Վրաստանի ՊՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկում են ռազմական ուսուցման խնդիրները

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Մայա Սիպրաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական կցորդ, ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահաուի և ռազմական կոորդինատոր Զբիգնև Պրաշալեկի հետ: Այս մասին, վկայակոչելով ՊՆ լրատվական ծառայությանը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Վրացական կողմից այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաև պաշտպանության նախարարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է այն միջոցներին, որոնց իրագործումը սկսվելու է 2013 թվականից և նախատեսում է որոշակի արտոնություններ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների համար:

Քննարկվել է նաև օժանդակությունը վրացական բանակում ուսուցման ու վերապատրաստման գործընթացի կատարելագործման, ու մարտունակության մակարդակի բարձրացման առումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031