Google-ը որոնման համակարգում կկապվի Gmail-ի հետ
Google-ը որոնման իր համակարգն ու էլեկտրոնային փոստի ծառայությունը միմյանց այնպես կմիավորի, որ օգտագործողների կողմից կատարվող որոնումների արդյունքներում կերևա նաև նրանց փոստարկղերի պարունակությունը: Այս մասին գրված է ընկերության պաշտոնական բլոգում: Հիմնական որոնման արդյունքից բացի, էջի աջ մասում կերևան հարցմանը համապատասխան փոստարկղի տվյալները: Օրինակ՝ «թռիչք» բառը որոնելիս, էջի աջ մասում օգտագործողի փոստարկղից կարող է երևալ, ասենք` օգտագործողի էլեկտրոնային ավիատոմսը կամ զբոսաշրջության ընկերության հաղորդագրությունը:
Ներկայումս ծառայությունը գտնվում է փորձնական փուլում: Նոր ծառայությունը հասանելի կլինի 1 մլն օգտագործողների համար, ովքեր կգրանցվեն այստեղ.
Բացի այդ, ընկերությունը հայտնել է նաև, որ անգլախոս բոլոր երկրներում օգտվողների որոնած օբյեկտների մասին ամբողջական տեղեկատվություն կներկայացնի: Որոնման համակարգը տարբեր ցուցակներ ցույց կտա` հայտնի երգահանների, հետաքրքիր վայրերի մասին, և այլն: Google-ի այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ցանցերը զգալիորեն հեշտացրել են մարդկանց մասին տեղեկատվության տարածումը, իսկ որոնումն ինտերնետում դառնում է առավել անձնավորված:
Նշենք նաև, որ էջի աջ կողմում տեղադրված տեղեկատվական բլոկը հայտնվել էր դեոևս 2012թ. մայիսին, սակայն այն հասանելի էր միայն ԱՄՆ-ում: