
Օլիմպիադայի ֆինանսական գաղտնիքները

Սկանդալներով հարուստ պատմություն ունեցող կազմակերպությունը, որը ղեկավարում է Օլիմպիական խաղերը 1896թ.-ից սկսած, ցանկանում է 8 միլիարդ դոլարի շահույթ ունենալ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն պլանավորում է օլիմպիական ընթացիկ քառամյա փուլի վերջում 8 միլիարդ դոլարի շահույթ ունենալ, որը 47%-ով գերազանցում է նախորդ քառամյակի ցուցանիշը։
Ըստ Business Insider-ի, ՄՕԿ-ի 109 անդամներին ողջ աշխարհում այնպես են դիմավորում, ինչպես թագավորական ընտանիքի անդամների։ «Նրանք հանգրվանում են ամենաթանկ հյուրանոցներում։ Իսկ անդրազգային կորպորացիաների ղեկավարներն իրենց գումարներով սիրաշահում են նրանց, որպեսզի հովանավորչակական պայմանագրեր ստանան»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ ՄՕԿ-ի մի քանի անդամների արդեն մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու համար։
Նկարում՝ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և լոնդոնյան պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբաստյան Կոուն։