NASA-ի թռչող սարքը վթարի է ենթարկվել

NASA-ի փորձարարական Morpheus թռչող սարքը Ֆլորիդա նահանգում օգոստոսի 9-ին վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Ներկայումս պատճառը ճշտվում է: Ենթադրաբար` սարքավորումը խափանվել է, որից հետո բռնկվել է:
NASA-ի պաշտոնական կայքում տեղադրված է սարքի վերջին թռիչքի տեսագրությունը:
Այս վթարն առաջինը չէ NASA-ի պատմության մեջ: Նման վթար տեղի է ունեցել նաև 2011-ին: Այն ժամանակ նույնպես զոհեր չեն եղել:
Թռչող սարքի համար որպես վառելիք ծառայում են հեղուկ թթվածինը և մեթանը:
Morpheus թռչող փորձարարական սարքը Armadillo Aerospace ընկերության հետ համատեղ ստեղծել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031