Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
«Հայերն ունեն բավարար գիտական ներուժ, ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ռազմավարական և երկարաշունչ ծրագրերի պլանավորում և իրականացում, կապերի ստեղծում և կենտրոնացում, ինչպես նաև՝ առաջնահերթությունների որոշակիացում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռիչարդ Օհանյանը:
Բորսայում Samsung-ի բաժնետոմսերի գնի նվազումը կապված է ԱՄՆ դատարանում Apple ընկերության հետ վեճում պարտություն կրելու հանգամանքով:
Ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:
Ըստ հոլանդական Unilever ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Յան Զեյդերվելդի, Եվրոպան կրկին բախվել է աղքատության խնդրին։
Տեսեք, Ձեր ընկալմամբ էլ է այդպես, որ գեներալի որդի է, ուրեմն` ինչ-որ վատ բան պիտի անի: Բայց՝ հակառակը, շատ դժվար է լավ բան անել: Շատ տեղերում ավելի զգաստացնում է գեներելի որդի լինելը` և՛ ոչ քաղաքապետ եղած ժամանակ, և՛ ուսանողական տարիներին, երբ որևիցե մի խնդիր լինում էր, դու ավելի զգուշավոր, ավելի հանգիստ պիտի լինեիր: Այնպես չէ, որ ես այսօր բարձր պաշտոնյա եմ դարձել, և դա ինչ-որ խնդիր է ինձ համար: Շատ-շատ խնդիրներով իմ ծնողը թե՛ իր խորհուրդներով, թե՛ իր անմիջական մասնակցությամբ, ամեն ինչով իմ կողքին կանգնած օգնում է: Փառք եմ տալիս Աստծուն, որ նման ծնող ունեմ, ով 24 ժամ կանգնած է իմ կողքին:
BBC-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ այս տարի աֆղան զինվորների ձեռքով իրենց դաշնակից համարվող միջազգային խաղաղապահ ուժերի արդեն 42 զինծառայող է սպանվել:
2010թ.-ի աշնանից սկսած, երբ ընտրվեց Ղրղզստանի ներկայիս խորհրդարանը, արդեն 3 կառավարություն է փոխվել:
Վեհափառ Հայրապետը նաև խոսել է միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-409,5 դրամով և վաճառվում է 410,5-412 դրամով:
«Ինչպե՞ս գնահատեմ, ես սկսեմ գնահատակա՞ն տալ ինձ: Ընդհանրապես, ես չեմ սիրում ինձ գնահատական տալ, իսկ արած աշխատանքի գնահատականը կտա ժողովուրդը սեպտեմբերի 9-ին: Եվ այդ գնահատականի տարբերությունը` 2008-ի համեմատ, կտեսնեմ` ես ճի՞շտ եմ աշխատել, թե՞ սխալ, թե՞ որևիցե տեղում բացթողում է եղել: Պատասխանը ես կտեսնեմ սեպտեմբերի 9-ին»:
Փրկարարները Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ու Կիևյան կամուրջի հարևանությամբ գործող «Զանգու» խանութում աշխատող քաղաքացիների հետ, գրեթե 30 րոպե բանակցությունների արդյունքում, կարողացել են համոզել կնոջը, ով բավականին հուզված է եղել, որ չդիմի այդ քայլին:
ՈՍԿԻ` գնման գին` 19905.85 (+323.83), բացթողնման գին` 21636.79 (+351.99), ԱՐԾԱԹ` գնման գին` 355.93(+16.44), բացթողնման գին` 386.88 (+17.479), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18312.63 (+1248.95)
Հ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները:
«Այսօր առաջին օրն է, որ եկել եմ աշխատանքի: Կուսակցությունը դեռ չի հավաքվել: ՏԻՄ թեկնածուների հարցը չենք քննարկել, բայց առաջադրոմներ տարբեր մարզերում եղել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Իտալական ամենախոշոր բանկը կասկածվում է Իրանի հետ ապօրինի գործարքներում։ ԱՄՆ իշխանություններն արդեն հետաքննություն են սկսել այս առիթով։
Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կկայանա «Կուբան» – «Վոլգա» հանդիպումը։
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Նախկինում Իրանի Համահայկական խաղերին մասնակցել են նաև Հայաստանի, Արցախի, Ջաւախքի ու եվրոպական երկրներից հայկական մարզական խմբեր։
«Մեր մեկնաբանությունը առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ մնում է նույնը՝ այդ մասին` հաջորդ դասին»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ ՀՀ-ում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտություն կա. «Դրա գործառույթներից պետք է լինեն իշխանական համակարգի ներկայացուցիչների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դրանց գնահատականներ տալը և այլն»:
Հիվանդանոցում բժիշկները ոչ մի ջանք չեն խնայել մրցավարի կյանքը փրկելու համար, սակայն մի քանի ժամ անց նա մահացել է:
Քոլչեսթեր քաղաքի գազանանոցի աշխատակիցները, որոնց դիմել են ոստիկանները, առյուծի մասին լուրը բավական ճշմարտանման են համարել, առավել ևս` որ բնակիչներից մեկին հաջողվել է լուսանկարել կենդանուն:
Հանրապետությունում 2012թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության առանձին ոլորտների համար անբարենպաստ էին: Լեռնային և բարձրլեռնային գոտիների անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ահազանգում էին արոտի խոտի պակասության մասին: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է սպասվում:
Օօգոստոսի 30-31-ը Թեհրանում կայանալու է «Չմիավորված (Ոչ-հանձնառու) երկրների գագաթնաժողովը` ավելի քան 100 անդամ-պատվիրակությունների մասնակցությամբ: Մինչ այդ, ահա, երեկ ու այսօր կայացել են այսպես ասած` նախապատրաստական-փորձագիտական նիստերը, իսկ վաղն ու հաջորդող օրը կայանալու է կրկին երկօրյայ, անդամ երկրների արտգործնախարարների կամ համապատասխան գերատեսչությունների ժողովը: Այս նախնական նիստերը քննարկելու, նախանշելու են գագաթնաժողովի հիմնական օրակարգերը` որոնք հստակ տեսքի գալով […]
«Լիգան բաց է ու իրենց մասնակցությունը կարող են ցուցաբերել, ինչպես անկախ, այնպես էլ զանգվածային լրատվության բոլոր միջոցները ներկայացնող լրագրողներ: Առհասարակ, մասնակցել կարող են Եվրասիական միավորմամբ հետաքրքրված բոլոր կառույցները: Սա հնարավորություն կստեղծի հասարակությանը ծանոթանալ նրան, թե ի՞նչ սկզբունքներով է աշխատելու Եվրասիական համագործակցությունն ու ի՞նչ է Եվրասիական միությունը»:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մոսկվայի Լեֆորտովյան շրջանի դատարանում տեղի է ունեցել ամերիկյան McDonald’s կորպորացիայի «Մոսկվա-Մակդոնալդս» ՓԲԸ-ի դեմ քաղաքացի Վալենտինա Տեդեևայի հայցի հիման վրա դատական վարույթի առաջին նիստը:
Նեթանյահուն զգուշացրել է, որ «Հզբոլլահի» հարձակման դեպքում իսրայելական բանակը չի սահմանափակվի միայն խմբավորման հետ կապված կառույցներով. կհարձակվի նաև երկրի տրանսպորտային և էներգետիկ կառույցների վրա: