Իսրայելը սպառնացել է Լիբանանին
Իսրայելը Լիբանանի կառավարությանը զգուշացրել է լուրջ հետևանքների մասին հրեական պետության դեմ «Հզբոլլահ» խմբավորման կողմից սադրանքների դեպքում: Ինչպես այսօր հայտնել է Haaretz թերթը` համապատասխան ուղերձը վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բեյրութին փոխանցել է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետի միջոցով:
Թերթի տվյալներով` Նեթանյահուն «բացատրել է, որ եթե խմբավորումը գրոհի Իսրայելի վրա` երկրի բանակը հզոր հակահարված կհասցնի` տարբերություն չդնելով «Հզբոլլահի» և Լիբանան պետության միջև»:
Թերթը նշում է, որ այսպիսով Նեթանյահուն զգուշացրել է, որ «Հզբոլլահի» հարձակման դեպքում իսրայելական բանակը չի սահմանափակվի միայն խմբավորման հետ կապված կառույցներով. կհարձակվի նաև երկրի տրանսպորտային և էներգետիկ կառույցների վրա:
Իսրայելի կառավարությունն ավելի վաղ ուղիղ հայտարարել էր իսրայելական զինված ուժերի` քիմիական զենքով գրոհելու հնարավորության մասին: