Բաժիններ՝

Աղքատությունը վերադառնում է Եվրոպա

Ըստ հոլանդական Unilever ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Յան Զեյդերվելդի, Եվրոպան կրկին բախվել է աղքատության խնդրին։ Ընկերությունն այդ պատճառով մտադիր է վերանայել իր մարքետինգային ռազմավարությունը։

« Եթե Իսպանիայում սպառողը խանութ է գնում՝ իր հետ վերցնելով ընդամենը 17 եվրո, մենք չենք կարող նրան լվացքի փոշի վաճառել այդ գումարի կես գնով»,- ասել է Զեյդերվելդը։

Unilever-ը մտադիր է օգտագործել այն ռազմավարությունները, որոնք ընկերությանն արդեն օգնել են զարգացող շուկաներում աշխատելիս։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Արևելյան Ասիայի երկրներին, որտեղ բնակչության եկամուտների մակարդակը զգալիորեն զիջում է եվրոպականին։

Նշենք, որ Unilever ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդեր, ինչպիսիք են թեյ Lipton-ը, Calve մայոնեզը, Dove օճառը, Rexona և Axe դեզոդորատները, ինչպես նաև՝ Domestos լվացող միջոցները։ Ընկերությունը աշխարհի սպառողական շուկայի առաջատարներից մեկն է, որի հասույթը նախորդ տարի կազմել է շուրջ 47 միլիարդ եվրո։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս