
Ղրղզստանի նախագահը նոր կառավարության ձևավորումը հանձնարարեց Սոցիալ – դեմոկրատներին

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաևը հանձնարարել է Սոցիալ – դեմոկրատական կուսակցության խմբակցությանը հանձնարարել է ձևավորել նոր իշխանական կոալիցիա:
BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով այդ երկրի նախագահի մամուլի քարտուղարին, տեղեկացնում է, որ Սոցիալ – դեմոկրատական կուսակցությունը պետք է վարչապետի թեկնածությունը ներկայացնի սեպտեմբերի 17-ին:
Ակնկալվում է, որ նոր կոալիցիոն կառավարությունը սոցիալական դեմոկրատներից բացի կընդգրկվեն ևս 2 կուսակցություն՝ Ата-Мекен («Հայրենիք») եւ Ар-Намыс («Արժանապատվություն» ), որը գլխավորում է նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովը:
Նախորդ իշխող կոալիցիան, որը ներառում էր չորս կուսակցություններ, լուծարվեց վերջում անցյալ շաբաթվա վերջին, եւ կառավարությունը հրաժարական տվեց:
2010թ.-ի աշնանից սկսած, երբ ընտրվեց Ղրղզստանի ներկայիս խորհրդարանը, արդեն 3 կառավարություն է փոխվել: