Կիևյան կամրջից հերթական ինքնասպանության փորձն է հաջողվել կանխել

Այսօր միջին տարիքի մի կին` ինքնասպանության նպատակով, փորձել է Կիևյան կամրջից նետվել, քաղաքացիները համոզել և խնդրել են կնոջը, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները և շտապօգնության բրիգադը:
Փրկարարները Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ու Կիևյան կամուրջի հարևանությամբ գործող «Զանգու» խանութում աշխատող քաղաքացիների հետ, գրեթե 30 րոպե բանակցությունների արդյունքում, կարողացել են համոզել  կնոջը, ով բավականին հուզված է եղել, որ չդիմի այդ քայլին:
Փրկարարներն իրենց ավտոմեքենայով կնոջը տեղափոխել են հավանաբար մասնագետի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031