Հայաստանում կլինի առավելապես առանց տեղումների եղանակ
Հայաստանում օգոստոսի 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 3-8մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Միաժամանակ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, նրա նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: